Skip to content

BlackBerry Passport SQW100-3 Smartphone

RGV161LW

Անվտանգության մասին տեղեկություն

Ձեր BlackBerry սմարթֆոնի (այսուհետ՝ սմարթֆոն) օգտագործումը սկսելուց առաջ պարտադիր ուսումնասիրեք սույն փաստաթղթում պարունակվող անվտանգության և ստանդարտների մասին տեղեկատվությունը: Պահեք այս փաստաթուղթը անվտանգ տեղում, որպեսզի կարողանաք անհրաժեշտության դեպքում դիմել դրան:

Որոշ երկրներում հնարավոր է լինեն սահմանափակումներ՝ գաղտնագրման ծրագրաշարով Bluetooth միացված սարքերի և անլար սարքերի օգտագործման համար: Ճշտեք ձեր տեղական շրջանի կառավարման մարմինների հետ այդպիսի սահմանափակումների վերաբերյալ:

Անվտանգության և արտադրանքի մասին ամենաթարմ տեղեկատվությունը ստանալու համար այցելեք www.blackberry.com/safety:

Երաշխիքի մասին ամենաթարմ տեղեկատվությունը ստանալու համար այցելեք www.blackberry.com/legal:

Անվտանգության կարևոր նախազգուշացումներ

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Օգտագործեք միայն ստուգված մարտկոցներ և լիցքավորման սարքեր ձեր սմարթֆոնի վրա: BlackBerry-ի կողմից չստուգված մարտկոցների և լիցքավորման սարքերի օգտագործումը կարող է հրդեհի կամ պայթյունի վտանգ ներկայացնել, որը կհանգեցնի լուրջ վնասի, մահվան կամ գույքի կորստի:

Օգտագործեք միայն BlackBerry-ի կողմից հաստատված պատյանները: BlackBerry-ի կողմից չհաստատված պատյանների օգտագործման հետևանքով սմարթֆոնը կարող է գերազանցել ռադիոհաճախականության ներգործության չափորոշիչները:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Սմարթֆոնը պահեք նվազագույնը 1,5 սմ (0,59 դյույմ) ձեր մարմնից հեռու: Սմարթֆոնը մարմնի վրա կրելիս օգտագործեք միայն այնպիսի լրասարքեր, որոնք ունեն գոտու ներկառուցված կոճակ, և եթե լրասարքը BlackBerry-ի կողմից չէ տրամադրված, համոզվեք, որ այն մետաղ չի պարունակում: Եթե չհետևեք այս ուղեցույցներին, հնարավոր է, որ ձեր սմարթֆոնը գերազանցի ռադիոհաճախության ներգործության ստանդարտները: Ռադիոհաճախության ներգործության ստանդարտների գերազանցման արդյունքում առողջության վրա երկարաժամկետ կտրվածքով ազդեցությունների հնարավորությունը շարունակական գիտական ուսումնասիրությունների առարկա է:

Այս սմարթֆոնի՝ ՀԴԿ-ի (FCC) ռադիոճառագայթման ցուցումների հետ համապատասխանության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fcc.gov/oet/ea/fccid և որոնեք ձեր սմարթֆոնի ստորև նշված ՀԴԿ ID-ն (FCC ID): ՀԴԿ ID-ն (FCC ID) գտնվում է ձեր սմարթֆոնի հետևի մասում:

  • BlackBerry Passport SQW100-3 սմարթֆոն (մոդելի համարը` RGV161LW): FCC ID L6ARGV160LW
Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Ձեր սմարթֆոնը նախատեսված է 32-ից 95°F/Ֆարենհայթ (0-ից 35°C/Ցելսիուս) ջերմաստիճաններում աշխատելու համար: Խորհուրդ տրված ջերմաստիճաններից ավելի կամ պակաս պայմաններում սմարթֆոնի օգտագործումը կարող է վնասել ձեր սմարթֆոնը և դրա լիթիում իոնային մարտկոցը:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Մի ապավինեք ձեր սմարթֆոնին՝ արտակարգ իրավիճակների հաղորդակցումների դեպքերում: Անլար ցանցերը, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակների կանչեր կատարելու կամ հաղորդագրություններ ուղարկելու համար, հասանելի են ոչ բոլոր տարածքներում, և հնարավոր է, որ արտակարգ իրավիճակների համարները, ինչպիսիք են՝ 911, 112 կամ 999, ձեզ ոչ բոլոր տարածքներում միացնեն արտակարգ իրավիճակների ծառայություններին:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Ձեր սմարթֆոնը և սմարթֆոնի լրասարքերը նախատեսված չեն երեխաների կողմից օգտագործելու համար: Եթե երեխային թույլ եք տալիս օգտագործել ձեր սմարթֆոնը կամ սմարթֆոնի լրասարքերը, ապա խիստ հսկողության տակ պահեք երեխային: Ձեր սմարթֆոնը պարունակում է փոքր մասեր, որոնք երեխաների համար ներկայացնում են խեղդամահության վտանգ:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Սմարթֆոնը հեռու պահեք բժշկական սարքավորումներից, ներառյալ սրտի ռիթմավարը և լսողական սարքավորումները, որովհետև դրանք կարող են աշխատել շեղումներով և հասցնել լուրջ վնաս կամ հանգեցնել ձեր կամ այլոց մահվան:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Սմարթֆոնը հեռու պահեք հեղուկների հետ շփումից, որովհետև այն կարող է առաջացնել կարճ միացում, հրդեհ կամ էլեկտրական հարված:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Երբ օգտագործում եք սմարթֆոնի բարձրախոսը, սմարթֆոնը երբեք մի պահեք ականջին մոտ: Կարող է առաջանալ լսողության լուրջ և մշտատև խնդիր:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Ձեր սմարթֆոնի թարթող լույսերի ազդեցությունը կարող է առաջացնել էպիլեպտիկ նոպաներ կամ ժամանակավոր կուրություն և վտանգավոր լինել ձեզ կամ ուրիշների համար: Այն պահին, երբ դուք զգում եք, կամ երբ ձեր սմարթֆոնի օգտագործումը ուրիշների մոտ առաջացնում է ապակողմնորոշում, գիտակցության կորուստ, կծկանքներ, ջղաձգություն կամ այլ ակամա շարժումներ, անմիջապես դադարեցրեք ձեր սմարթֆոնի օգտագործումը և դիմեք բժշկին: LED ծանուցման լույսը գտնվում է ձեր սմարթֆոնի առջևի մասում՝ վերևի աջ անկյունում: Եթե ձեր սմարթֆոնի մոդելն ունի տեսախցիկ, այդ տեսախցիկի առկայծման LED անցքը գտնվում է սմարթֆոնի ետնամասում՝ խցիկի տեսապակուց աջ կամ վերև: Եթե դուք հակված եք էպիլեպտիկ նոպաների կամ ժամանակավոր կուրության, ապա դիմեք ձեր բժշկին մինչև սմարթֆոնի օգտագործումը:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Մի օգտագործեք ձեր սմարթֆոնը մեքենա վարելու ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքը թույլատրում է ձեզ օգտագործել սմարթֆոնը ձեռնազատ ռեժիմում: Մեքենա վարելու ընթացքում ձեր սմարթֆոնի օգտագործումը կարող է դնել ձեզ և ուրիշներին վթարի առաջացման մեծ վտանգի տակ՝ հանգեցնելով լուրջ վնասվածքի, մահվան կամ գույքի կորստի:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Մի օգտագործեք ձեր սմարթֆոնը, եթե զգում եք գազի սուր հոտ, որովհետև առկա է հրդեհի կամ պայթյունի վտանգ:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Սմարթֆոնը մի գցեք կրակի մեջ, որովհետև այն կարող է առաջացնել պայթյուն՝ հանգեցնելով լուրջ վնասվածքի, մահվան կամ գույքի կորստի:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Անջատեք ձեր սմարթֆոնը ինքնաթիռներում: Ինքնաթիռներում սմարթֆոնի օգտագործումը կարող է ազդել ինքնաթիռի սարքավորումների, հաղորդակցության և աշխատանքի վրա, կարող է վնասել ցանցը կամ այլ կերպ վտանգավոր ազդեցություն ունենալ ինքնաթիռի գործողությունների, աշխատակազմի և ուղևորների վրա, ինչպես նաև կարող է անօրինական լինել:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Սմարթֆոններն իրականում անվտանգ չեն և չեն կարող օգտագործվել պայթուցիկ գոլորշիների, պայթուցիկ փոշու կամ այլ պայթուցիկ քիմիական նյութերի առկայությամբ: Այդպիսի տարածքներում առաջացած կայծերը կարող են առաջացնել պայթյուն կամ հրդեհ, ինչը կարող է հանգեցնել լուրջ վնասվածքի, մահվան կամ գույքի վնասման:

Ձեր սմարթֆոնի անվտանգ օգտագործումը

  • Սմարթֆոնի վրա ծանր իրեր մի տեղադրեք:
  • Մի փորձեք ձևափոխել ձեր սմարթֆոնը կամ անցկացնել դրա տեխսպասարկում:
  • Մի փորձեք ծածկել կամ մտցնել առարկաներ ձեր սմարթֆոնի անցքերի մեջ, եթե այդպիսի հրահանգ չկա BlackBerry-ի կողմից տրամադրված սմարթֆոնի փաստաթղթերում: Այդ գործողությունը կարող է առաջացնել կարճ միացում, հրդեհ կամ էլեկտրական հարված:
  • Մի կպցրեք էկրանին սուր առարկաներ:
  • Մի գործադրեք ուժ էկրանի վրա:
  • Մի օգտագործեք ձեր սմարթֆոնը կամ սմարթֆոնի պարագաները ջրին մոտ (օրինակ՝ լոգարանի կամ լվացարանի, խոնավ ներքնահարկի կամ լողավազանի մոտ):
  • Մի տեղադրեք ձեր սմարթֆոնը կամ սմարթֆոնի պարագաները անկայուն մակերևույթի վրա: Սմարթֆոնը կամ սմարթֆոնի պարագաները կարող են ընկնել՝ մարդկանց պատճառելով լուրջ վնասվածք կամ սմարթֆոնին ու սմարթֆոնի պարագաներին հասցնելով լուրջ վնաս:
  • Ձեր սմարթֆոնի էկրանն ապակուց է: Եթե հեռախոսը վայր ընկնի կամ ապակու վրա ուժ գործադրվի, ապակին կարող է ճաքել կամ կոտրվել: Ճաքելու կամ կոտրվելու դեպքում մի դիպչեք ապակուն, մինչև էկրանը չվերանորոգվի:
  • Ձեր սմարթֆոնը օգտագործելիս հաճախ դադարներ տվեք: Եթե ձեր սմարթֆոնը օգտագործելիս ունեք որևէ տհաճ զգացողություններ վզի, ուսերի, թևքերի, դաստակների, ձեռքերի (ներառյալ մատները) կամ մարմնի այլ հատվածներում, անմիջապես դադարեցրեք օգտագործումը: Եթե տհաճ զգացողությունը չի վերանում, դիմեք բժշկին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ:
Ձեր սարքը պարունակում է 1-ին կարգի լուսադիոդային լազերային արտադրանք: Արտադրանքի կամ փորձարկման նախագծում սահմանվածներից տարբեր կառավարման տարրերի կամ կարգավորումների օգտագործումը կամ ընթացակարգերի կատարումը կարող է հանգեցնել վտանգավոր լուսադիոդային լազերային ճառագայթման ելքային հզորության կամ ազդեցության:

Էլեկտրական անվտանգություն

Եթե օգտագործում եք հաստատուն կամ փոփոխական հոսանքով աշխատող լիցքավորիչ, ապա լիցքավորեք սմարթֆոնը՝ օգտագործելով այն լիցքավորման լրասարքերը, որոնք տրամադրված են BlackBerry-ի կողմից կամ հատուկ հաստատված են BlackBerry-ի կողմից՝ այս սմարթֆոնի հետ օգտագործման համար: Մի օգտագործեք լիցքավորման լրասարքեր, որոնք չեն համապատասխանում IEEE Std 1725-ի՝ Մարտկոցի համակարգի համապատասխանության CTIA-ի Վկայագրման պահանջներին, քանի որ դրանք կարող են առաջացնել հրդեհի, պայթյունի, մարտկոցի հեղուկի արտահոսքի կամ այլ վտանգներ, որոնք կարող են լուրջ վնասվածքի, մահվան, ունեցվածքի կորստի պատճառ հանդիսանալ, ինչպես նաև անվավեր դարձնել բոլոր երաշխիքները:

Qi պատկերանշանի պատկեր Power Matters Alliance-ի վկայագրման նշան

Այս սմարթֆոնը վկայագրված է Qi-ի և Power Matters Alliance-ի (PMA) կողմից անլար լիցքավորիչների հետ օգտագործման համար: Օգտագործեք միայն երրորդ կողմի արտադրած այնպիսի անլար լիցքավորման համակարգեր, որոնք համապատասխանում են Qi կամ PMA վկայագրման պահանջներին և ունեն Qi կամ PMA վկայագրման նշանը: Լիցքավորման այլ անլար լրասարքի օգտագործման հետևանքով կարող է առաջանալ հրդեհի, պայթյունի, մարտկոցի հեղուկի արտահոսքի կամ այլ վտանգ, որը կարող է լուրջ վնասվածքի, մահվան կամ ունեցվածքի կորստի պատճառ հանդիսանալ, և որի արդյունքում բոլոր երաշխիքները կարող են անվավեր ճանաչվել:

Qi-ի կողմից վկայագրված անլար լիցքավորիչների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք www.wirelesspowerconsortium.com/products/:

Անլար լիցքավորման սարքի մակերեսի վրա օտար առարկաներ մի տեղադրեք, քանի որ այդ առարկաները կարող են տաքանալ և առաջացնել հրդեհի վտանգ:

Հաստատված լիցքավորման լրասարքերի մոդելները BlackBerry Passport սմարթֆոնի համար

Լիցքավորիչի հաղորդալարեր՝ HDW-50071-001, HDW-50071-002, HDW-50071-003, HDW-50071-004, HDW-51800-001, HDW-51800-002, HDW-59105-001, HDW-62449-001, HDW-62449-002

Փոփոխական հոսանքի լիցքավորիչներ. HDW-58920-001, HDW-58921-001, HDW-58922-001, HDW-58923-001, HDW-58924-001, HDW-58925-001, HDW-58926-001

Մարտկոցի լիցքավորիչներ՝ HDW-54535-001

Օգտագործեք այն լիցքավորման լրասարքերը, որոնք տրամադրվել են սմարթֆոնի հետ կամ BlackBerry-ի կողմից հաստատված ցանկացած այլ լիցքավորման լրասարք, որն աշխատում է միայն պիտակի վրա նշված տեսակի սնուցման աղբյուրից: Որևէ սնուցման բլոկ օգտագործելուց առաջ ստուգեք՝ արդյոք էլեկտրացանցի լարումը համապատասխանում է սնուցման բլոկի վրա տպված լարմանը: Սմարթֆոնը միացրեք միայն CTIA վկայագրված հարմարիչներին, USB-IF պատկերանշան կրող արտադրանքներին կամ USB-IF համապատասխանության ծրագրով անցած արտադրանքներին:

Մի ծանրաբեռնեք սնուցման կետերը, երկարացման լարերը կամ վարդակները, որովհետև կարող է առաջանալ հրդեհի կամ էլեկտրական հարվածի վտանգ: Լարը կամ խրոցը վնասելու վտանգը նվազեցնելու համար լիցքավորման լրասարքը սնուցման կետից կամ վարդակից անջատելիս քաշեք խրոցը, այլ ոչ թե լարը:

Ձեռնարկեք պաշտպանիչ միջոցներ, որպեսզի կանխվի սնուցման լարի վրայով քայլելը կամ այն ճմլելը, հատկապես վարդակների և այն կետի մոտ, որտեղ սնուցման լարը միանում է սմարթֆոնին: Հոսանքի լարը միշտ անցկացրեք այնպիսի եղանակով, որը կնվազեցնի այլ մարդկանց վնասվածքներ հասցնելու վտանգը (օրինակ՝ սայթաքում կամ խեղդում): Անջատեք լիցքավորման լրասարքերը ամպրոպների ժամանակ, կամ երբ դրանք չեն օգտագործվում: Լիցքավորիչ լրասարքերը մի օգտագործեք դրսում կամ քիմիական տարրերի ազդեցությանը ենթակա որևէ տարածքում:

Սնուցման սարքը միացնելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես սմարթֆոնի հետ տրամադրված փաստաթղթերը:

Որպեսզի լրասարքեր գնեք ձեր սմարթֆոնի համար, դիմեք անլար կապի ծառայության մատակարարին կամ այցելեք www.shopblackberry.com կայքը:

Մարտկոցի անվտանգություն

Ձեր սմարթֆոնը չհեռացվող լիթիում իոնային մարտկոցով է: Մի փորձեք հեռացնել մարտկոցը: Մարտկոցի հեռացումը անվավեր կդարձնի ձեր սմարթֆոնի Սահմանափակ երաշխիքը և կարող է վնասել մարտկոցը:

Սխալ շահագործման արդյունքում մարտկոցը կարող է հրդեհի, պայթյունի, քիմիական այրվածքի կամ այլ պատահարի պատճառ դառնալ: Խուսափեք մարտկոցի շփումից հեղուկների հետ: Մի տաքացրեք մարտկոցը 140°F/Ֆարենհայթ (60°C/Ցելսիուս) աստիճանից ավելի: 140°F/Ֆարենհայթ (60°C/Ցելսիուս) աստիճանից ավելի տաքացումը կարող է հրդեհ բռնկել մարտկոցում կամ դրա պայթյուն առաջացնել:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Մի ենթարկեք սմարթֆոնը և դրա մարտկոցը կրակի կամ ջերմության այլ արտաքին աղբյուրների (օրինակ՝ շիկացած մակերեսների, վառարանների, տաքացուցիչների, ջեռոցների) ազդեցությանը, քանի որ դա կարող է առաջացնել հրդեհ կամ պայթյուն:

Այս դիագրամը ցույց է տալիս հետևյալ տեքստում նկարագրված տարրերը:

Մի փորձեք մտցնել օտար առարկաներ մարտկոցի մեջ: Մի արդիականացրեք մարտկոցը, քանդեք այն մասերի, փոփոխեք, փշրեք, ծակեք, ծռեք կամ մասնատեք այն: Եթե մարտկոցը արդիականացված է, քանդված է մասերի, փոփոխված, փշրված, ծակված կամ այլ կերպ փոփոխված է, ապա անմիջապես դադարեցրեք մարտկոցի օգտագործումը:

Խուսափեք մարտկոցի կարճ միացումից կամ մի թույլ տվեք, որպեսզի մարտկոցի տերմինալներին դիպչեն մետաղական կամ հաղորդիչ առարկաները:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ:
Մի փորձեք հեռացնել մարտկոցը: BlackBerry-ը սահմանում է սմարթֆոններում օգտագործելու համար նախատեսված մարտկոցները՝ IEEE Std 1725-ի համաձայն: Ցանկացած այլ մարտկոցների օգտագործումը կարող է առաջացնել հրդեհի, պայթյունի, մարտկոցի հեղուկի արտահոսքի կամ այլ վտանգներ: Խնդրում ենք համոզվել, որ օգտագործված մարտկոցները դուք հեռացնում եք համաձայն այս փաստաթղթում նշված հրահանգների:
Մարտկոցի բացակայության պատկերակ Մարտկոցի սխալի պատկերակ

Երբ այս պատկերակներից մեկը հայտնվում է ձեր սմարթֆոնի վրա, ապա առկա է սխալ՝ կապված մարտկոցի կամ մարտկոցի միացման հետ: Հանձնեք սմարթֆոնը սպասարկման անձնակազմի մասնագետներին՝ այն վերանորոգելու նպատակով:

Անվտանգ երթևկություն և զբոսանք

Մի օգտագործեք սմարթֆոնը մեքենա վարելիս: Ձեր ուշադրությունը ամբողջությամբ սևեռեք մեքենա վարելու վրա. անվտանգ վարելը ձեր առաջնահերթ պատասխանատվությունն է: Դուք պարտավոր եք իմանալ և կատարել մեքենա վարելու վայրերում անլար սարքերից օգտվելու օրենքներն ու կանոնները:

Տեղադրեք ձեր սմարթֆոնը ապահով տեղում՝ մինչև սկսեք վարելը: Եթե ձեր մեքենան համալրված է անվտանգության բարձիկով, ապա մի տեղադրեք ձեր սմարթֆոնը կամ պարագաները բարձիկների վերևի հատվածում կամ բարձիկների տեղակայման տարածքում: Անվտանգության բարձիկների գործարկումը կարող է լուրծ վնասվածք հասցնել:

Ռադիոհաճախականության ազդանշանները կարող են ազդել սխալ տեղակայված կամ ոչ պատշաճ կերպով պաշտպանված մեքենայի շարժիչի էլեկտրոնային համակարգերի վրա: Խորհրդակցեք մեքենայի արտադրողի կամ նրա ներկայացուցչի հետ: Եթե ինչ-որ սարքավորում հավելվել է ձեր մեքենային, ապա դուք նաև պետք է խորհրդակցեք այդ սարքավորման արտադրողի հետ՝ ռադիոհաճախականության ազդանշանների վերաբերյալ տեղեկության համար:

Մի օգտագործեք ձեր սմարթֆոնը քայլելիս կամ եթե ներգրավված եք ինչ-որ գործունեության մեջ, որը պահանջում է ձեր ամբողջ ուշադրությունը: Երթևկության կամ այլ հետիոտնային վտանգների նկատմամբ անուշադրությունը կարող է հանգեցնել լուրջ վնասվածքի, մահվան կամ գույքի կորստի:

Պիտույքներ

Օգտագործեք միայն այնպիսի լրասարքեր, որոնք BlackBerry-ի կողմից հաստատված են տվյալ սմարթֆոնի մոդելի հետ օգտագործելու համար: Չհաստատված լրասարքերի օգտագործումը կարող է անվավեր դարձնել ցանկացած հաստատում կամ երաշխիք, սմարթֆոնում առաջացնել անսարքություններ, ինչպես նաև կարող է վտանգավոր լինել:

Կրելու հարմարանքներ. Հնարավոր է, որ սմարթֆոնի հետ չլինի պատյան (մարմնին ամրացվող հարմարանք): Եթե սմարթֆոնը կրում եք մարմնի վրա, այն միշտ դրեք սմարթֆոնի համար նախատեսված պատյանի մեջ, որն ունի գոտու ներկառուցված կոճակ և տրամադրվել կամ հաստատվել է BlackBerry-ի կողմից: Եթե սմարթֆոնը կրելիս չեք օգտագործում BlackBerry-ի կողմից տրամադրված կամ հաստատված ներկառուցված գոտու կոճակ ունեցող պատյանը, ապա սմարթֆոնը պահեք առնվազն 0,59: (15 մմ) մարմնից հեռու, երբ սմարթֆոնն ազդանշաններ է հաղորդում: Եթե օգտագործում եք ձեր սմարթֆոնի տվյալների փոխանցման գործառույթները (օրինակ՝ էլփոստի հաղորդագրություններ, PIN հաղորդագրություններ, MMS հաղորդագրություններ կամ զննիչի ծառայություններ), USB մալուխի միջոցով կամ առանց դրա, ապա սմարթֆոնը պահեք առնվազն 0,59 դյույմ (15 մմ) մարմնից հեռու: BlackBerry-ի կողմից չտրամադրված կամ չհաստատված լրասարքերի օգտագործման արդյունքում ձեր սմարթֆոնը կարող է գերազանցել ռադիոհաճախականության ներգործության ստանդարտների կողմից սահմանված չափերը: Ռադիոհաճախականության ներգործության ստանդարտների գերազանցման արդյունքում առողջության վրա երկարաժամկետ ազդեցությունների հնարավորությունը շարունակական գիտական ուսումնասիրությունների առարկա է: Ռադիոհաճախականության ներգործության մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես այս փաստաթղթի «Համապատասխանության տեղեկություններ» բաժինը:

BlackBerry-ի կողմից հաստատված սմարթֆոններ կրելու հարմարանքներից շատերը (օրինակ՝ պատյանները, պարկերը և բարձիկները) մագնիս են պարունակում: Կրելու հարմարանքների մոտակայքում մի տեղադրեք մագնիսական շերտ պարունակող առարկաներ, օրինակ՝ վճարային քարտեր, վարկային քարտեր, հյուրանոցների քարտ-բանալիներ, հեռախոսաքարտեր կամ այլ նման առարկաներ: Մագնիսը կարող է վնասել կամ ջնջել մագնիսական ժապավենի վրա պահվող տվյալները:

Մագնիսոմետր

Ձեր սմարթֆոնը ներառում է մագնիսաչափ: Մագնիսաչափը օգտագործվում է այնպիսի գործադիրների կողմից, ինչպիսին է Compass գործադիրը: Մագնիսները կամ մագնիս պարունակող սարքերը, ինպիսիք են պատյանները, ականջակալները կամ մոնիտորները, կարող են բացասաբար ազդել մագնիսաչափի ճշգրտության վրա: Մի վստահեք գործադիրներին, որոնք օգտագործում են մագնիսաչափը ձեր տեղադրությունը որոշելու համար, հատկապես արտակարգ իրավիճակներում:

Մեդիա

Որոշ իրավասություններ կարող են արգելել կամ սահմանափակել ձեր սմարթֆոնի որոշ յուրահատկությունների օգտագործումը ձեր կողմից: Լուսանկարելու, լուսանկարները մշակելու կամ դրանք օգտագործելու ժամանակ ենթարկվեք բոլոր օրենքներին, կանոնակարգերին, ընթացակարգերին և դրույթներին՝ ներառյալ և առանց սահմանափակման, ցանկացած կիրառելի հեղինակային իրավունքները, անձնական գաղտնիությունը, առևտրային գաղտնիքները կամ անվտանգության օրենքները, որոնք կարող են գործել ձեր իրավասության ներքո: Հարգեք ուրիշների անձնական իրավունքները: Հեղինակային իրավունքների պաշտպանությունները կարող են արգելել ձեզ պատճենել, փոփոխել, փոխանցել կամ ուղարկել որոշ նկարներ, երաժշտություն (ներառյալ զանգերի ազդանշանները) կամ այլ բովանդակություն:

Ձայնանիշքեր. Ձայնանիշքերի բարձրաձայն լսելը, հատկապես ականջակալներով, կարող է առաջացնել լսողության մշտական կորուստ: Մի բարձրաձրեք ձայնը ականջակալներում՝ արգելափակելու շրջակա աղմուկը: Եթե ձեր ականջներում լսում եք զնգոց կամ խլացված ձայներ, դիմեք բժշկի:

Լսողությունը վտանգելու մասին զգուշացնող պատկեր:

Խցիկ. Եթե ձեր սմարթֆոնն ունի տեսախցիկ, ապա մի ուղղեք այն անմիջապես արևին կամ պայծառ լույսի այլ աղբյուրներին: Դա կարող է լուրջ վնասել ձեր աչքերը կամ վնաս պատճառել սմարթֆոնին: Խցիկի բռնկումն օգտագործելիս խցիկի բռնկման LED անցքը լուսանկարվողի աչքերից առնվազն 19.69 դյույմ (50 սմ) հեռու պահեք:

Ալեհավաք

Օգտագործեք միայն առկա ներկառուցված ալեհավաքը: Ալեհավաքների չլիազորված փոփոխումը կամ կցումը կարող է վնասել սմարթֆոնը և խախտել ԱՄՆ-ի Հաղորդակցությունների դաշնային կոմիտեի (Federal Communications Commission, FCC) կանոնակարգերի դրույթները:

Խամգարումներ էլեկտրոնային սարքավորումներում

Առավել ժամանակակից էլեկտրոնային սարքավորումները պաշտպանված են ռադիոհաճախականության ազդանշաններից: Սակայն, որոշ էլեկտրոնային սարքավորումներ կարող են պաշտպանված չլինել ձեր սմարթֆոնի կողմից արձակվող ռադիոհաճախականության ազդանշաններից:

Սրտի ռիթմավարներ. Խորհրդակցեք ձեր բժշկի կամ սրտի ռիթմավարի արտադրողի հետ, եթե ձեզ մոտ հարցեր են առաջանում ձեր սրտի ռիթմավարի վրա ունեցած ռադիոհաճախականության ազդանշանների ազդեցության մասին: Համոզվեք, որ դուք օգտագործում եք ձեր սմարթֆոնը՝ համապատասխան հատուկ ձեր սրտի ռիթմավարի համար նախատեսված անվտանգության պահանջներին, որոնք կարող են ներառել հետևյալ պահանջները՝ եթե ձեր սմարթֆոնը միացած է, այն միշտ սրտի ռիթմավարից ավելի քան 7.88 դյույմ (20 սմ) հեռու պահեք, մի կրեք ձեր սմարթֆոնը ձեր ծոցագրպանում և սմարթֆոնի միջոցով կանչեր կատարելու ու ստանալու համար օգտագործեք սրտի ռիթմավարի հակառակ կողմում գտնվող ականջը՝ հնարավոր խանգարումները նվազեցնելու նպատակով: Եթե կասկածում եք, որ խանգարումներ են տեղի ունենում, ապա անմիջապես անջատեք ձեր սմարթֆոնի բոլոր անլար կապակցումները, դադարեք սմարթֆոնից օգտվելը և խորհրդակցեք բժշկի հետ:

Լսողական սարքավորումներ. Որոշ թվային անլար սարքեր կարող են խանգարել որոշ լսողական սարքավորումների աշխատանքին: Այդպիսի խանգարումների ժամանակ խորհրդակցեք ձեր անլար ծառայություն տրամադրողի հետ կամ դիմեք լսողական սարքավորման արտադրողին՝ քննարկելու այլընտրանքները:

Ձեր սմարթֆոնը ներառում է մագնիսաչափ, որն օգտագործվում է տարբեր ծրագրերի կողմից, օրինակ՝ Compass ծրագրի: Եթե մագնիսաչափ օգտագործող ծրագիրը խանգարում է ձեր լսողական սարքի աշխատանքին, ապա փակեք ծրագիրը:

Այլ բժշկական սարքեր. Եթե Դուք օգտագործում եք այլ անձնական բժշկական սարք, ապա խորհրդակցեք արտադրողի հետ՝ պարզելու, թե արդյոք ձեր բժշկական սարքը համարժեքորեն պաշտպանված է արտաքին ռադիոհաճախականության էներգիայից: Ձեր բժշիկը կարող է աջակցել ձեզ՝ այդ տեղեկությունը ստանալու հարցում:

Բուժօգնության հաստատություններ. Անջատեք ձեր սմարթֆոնի բոլոր անլար կապակցումները բուժօգնության հաստատություններում, եթե այդ տարածքներում փակցված է որևէ կանոն, որը հրահանգում է ձեզ անել այդպես: Հնարավոր է, որ հիվանդանոցները կամ բուժօգնության հաստատությունները օգտագործում են այնպիսի սարքավորումներ, որոնք զգայուն են արտաքին ռադիոհաճախականության էներգիայի նկատմամբ:

Ինքնաթիռ. Ավիացիայի դաշնային վարչության (Federal Aviation Administration, FAA) և Հաղորդակցությունների դաշնային կոմիտեի (Federal Communications Commission, FCC) կանոնակարգերը արգելում են թռիչքի ժամանակ օգտվել անլար սարքերի ռադիոյից: Անջատեք սմարթֆոնի բոլոր անլար կապակցումները՝ մինչև ինքնաթիռի օդ բարձրանալը: Սմարթֆոնի միացված անլար կապակցումների օգտագործման հետևանքները ինքնաթիռում պարզ չեն: Այդպիսի օգտագործումը կարող է ազդել ինքնաթիռի գործողությունների, աշխատակազմի և ուղևորների, ինքնաթիռի սարքավորումների, հաղորդակցության և աշխատանքի վրա, կարող է վնասել ցանցը կամ այլ կերպ վտանգավոր ազդեցություն ունենալ ինքնաթիռի վրա, ինչպես նաև կարող է անօրինական լինել: Անջատելով ձեր սմարթֆոնի բոլոր անլար կապակցումները՝ համաձայն էլեկտրոնային սարքերի մասին կանոնների, դուք կարող եք օգտվել միայն այն ծրագրերից, որոնք կապված չեն ռադիոհաճախականության հետ:

Վտանգավոր տարածքներ

Ձեր սմարթֆոնը իրականում անվտանգ չէ և չի կարող օգտագործվել վտանգավոր միջավայրերում, որտեղ ի սկզբորեն պահանջվում են անվտանգ սարքեր, ներառյալ և առանց սահմանափակման՝ պայթուցիկ գազերի, փոշու առկայության իրավիճակներում, միջուկային հիմնարկների գործունեության ժամանակ, ինքնաթիռի նավարկման ժամանակ կամ հաղորդակցությունների ծառայությունների դեպքերում, օդային երթևկության վերահսկման և վերակենդանացման օգնության ժամանակ կամ զենքի համակարգերին մոտ:

Պոտենցիալ պայթյունավտանգ մթնոլորտներ. Եթե դուք գտնվում եք որևէ տարածքում, որի մթնոլորտը պոտենցիալ պայթյունավտանգ է, ապա անջատեք ձեր սմարթֆոնի բոլոր անլար կապակցումները և ենթարկվեք բոլոր նշաններին և հրահանգներին: Այդպիսի տարածքներում կայծերի առաջացումը կարող է դառնալ պայթյունի կամ հրդեհի պատճառ՝ հանգեցնելով մարմնի վնասվածքի կամ նույնիսկ մահվան:

Պոտենցիալ պայթյուն մթնոլորտների տարածքները հաճախ, սակայն ոչ միշտ, ունեն պարզ տարբերակիչ նշաններ: Այդ տարածքները ներառում են վառելիքի լիցքավորման տարածքներ, ինչպես օրինակ՝ գսզի կամ բենզինի լցակայաններ, նավերի վրա տախտակամածի տակ գտնվող տարածքը, վառելիքի կամ քիմիական փոխադրման կամ պահպանման տարածքներ, փոխադրամիջոցներ, որոնք օգտագործում են հեղուկ գազ, ինչպես օրինակ՝ պրոպան կամ բուտան, տարածքներ, որոնք պարունակում են քիմիկատներ կամ մասնիկներ, ինչպես օրինակ՝ փշուր, փոշի կամ մետաղական փոշի, և ցանկացած այլ տարածք, որտեղ սովորաբար ձեզ խորհուրդ կտրվեր անջատել ձեր ավտոմեքենայի շարժիչը:

Մի օգտագործեք ձեր սմարթֆոնի հեռախոսը գազի արտահոսքի մասին հայտնելու նպատակով, եթե գտնվում եք արտահոսքի մերձակայքում: Հեռացեք այդ տարածքից և, եթե ձեր սմարթֆոնի հեռախոսը հասանելի է և ակտիվ, ապա զանգեք անվտանգ վայրից:

Պայթեցումների տարածքներ. Եթե գտնվում եք «պայթեցումների տարածքում» կամ մեկ այլ տարածքում, որտեղ նշվում է, որ երկկողմանի ռադիոն պետք է անջատվի, ապա անջատեք սմարթֆոնի բոլոր անլար կապակցումները և հետևեք բոլոր նշումներին և հրահանգներին, որպեսզի զերծ մնաք պայթեցման գործողություններին միջամտելուց:

Շահագործման և պահպանման ջերմաստիճաններ

Ձեր սմարթֆոնը և սմարթֆոնի լիցքավորիչը նախատեսված են ստորև նշված ջերմաստիճաններում գործելու և պահելու համար.

Սմարթֆոնի աշխատանքը. 32-ից 95°F/Ֆարենհայտ (0-ից 35°C/Ցելսիուս)

Սմարթֆոնի պահումը (3 ամսից պակաս). -4-ից 95°F/Ֆարենհայտ (-20-ից 35°C/Ցելսիուս)

Սմարթֆոնի պահումը (3 ամիս կամ ավելի). 71.6-ից 82.4°F/Ֆարենհայտ (22-ից 28°C/Ցելսիուս)

Լիցքավորիչի շահագործումը. 32-ից 95°F/Ֆարենհայտ (0-ից 35°C/Ցելսիուս)

Լիցքավորիչի պահումը. -22 -ից 167°F/Ֆարենհայտ (-30-ից 75°C/Ցելսիուս)

Նշված ջերմաստիճաններից ավել կամ պակաս պայմաններում Ձեր սմարթֆոնի կամ սմարթֆոնի պարագաների օգտագործումը կամ պահումը կարող է առաջացնել սմարթֆոնի տաքացում և, որպես հետևանք, լուրջ վնասվածք կամ մահ, ինչպես նաև կարող է վնաս պատճառել սմարթֆոնին, դրա պարագաներին կամ լիթիում իոնային մարտկոցին:

Հեռու պահեք ձեր սմարթֆոնը կամ սմարթֆոնի պարագաները ջերմության աղբյուրներից, ինչպիսիք են՝ ռադիատորները, տաքացուցիչները, գազզօջախները կամ այլ սարքերը (ներառյալ ուժեղացուցիչները), որոնք տաքություն են արտադրում: Եթե դուք չեք նախատեսում օգտագործել ձեր սմարթֆոնը երկու շաբաթից ավել, ապա անջատեք սնուցումը:

Սմարթֆոնի մաքրումը և վերանորոգումը

Մաքրում. Մի գործածեք հեղուկներ, աերոզոլային մաքրիչներ կամ լուծիչներ ձեր սմարթֆոնի կամ սմարթֆոնի պարագաների (այդ թվում նաև մարտկոցի) վրա կամ դրանց մոտ: Մաքրեք միայն փափուկ չոր շորով: Անջատեք համակարգչից բոլոր մալուխները և վարդակից անջատեք լիցքավորման բոլոր պարագաները մինչև ձեր սմարթֆոնի կամ լիցքավորման պարագայի մաքրման անցնելը:

Նորոգում. Մի փորձեք ձևափոխել, քանդել ձեր սմարթֆոնը կամ լիցքավորման պարագաները կամ իրականացնել դրանց տեխնիկական սպասարկում: Մի փորձեք փոխել չհեռացվող մարտկոցը: Ձեր սմարթֆոնի կամ լիցքավորման պարագաների նորոգումը կամ մարտկոցի փոխարինումը կարող է իրականացվել միայն բարձր որակավորում ունեցող սպասարկման անձնակազմի կողմից, որը այդ նպատակով պետք է օգտագործի միայն BlackBerry-ի կողմից ձեր սմարթֆոնի տվյալ մոդելի հետ օգտագործելու համար նախատեսված մարտկոցներ:

Եթե հետևյալ իրավիճակներից մեկը առաջանա, ապա սնուցման մալուխները անջատեք համակարգչից կամ էլեկտրական վարդակից և տարեք ձեր սմարթֆոնը կամ լիցքավորման պիտույքը մասնագիտացված սպասարկման կենտրոն՝
  • Սնուցումն ապահովող լարը, խրոցը կամ կապակցիչը վնասված է:
  • Հեղուկ է թափվել կամ առարկաներ են ընկել սմարթֆոնի կամ լիցքավորման պարագայի վրա:
  • Սմարթֆոնը կամ լիցքավորման պարագան մնացել է անձրևի կամ ջրի տակ:
  • Սմարթֆոնը կամ լիցքավորման պարագան շատ է տաքանում:
  • Սմարթֆոնը կամ լիցքավորման պարագան ընկել է կամ ինչ-որ կերպ վնասվել է:
  • Սմարթֆոնը կամ լիցքավորման պարագան նորմալ չի գործում օգտվողի փաստաթղթերում նշված հրահանգների համաձայն այն շահագործելիս:
  • Սմարթֆոնը կամ լիցքավորման պարագան աշխատելիս ցուցադրում է ակնհայտ փոփոխություն:

Հրդեհի կամ էլեկտրական հարվածի վտանգը նվազեցնելու համար կարգաբերեք միայն այն կառավարները, որոնց մասին նշված է սմարթֆոնի օգտվողի փաստաթղթերում: Այլ կառավարների սխալ կարգաբերումը կարող է վնասի պատճառ դառնալ և հաճախ կպահանջի մեծ ծավալի աշխատանք մասնագետի կողմից՝ վերականգնելու ձեր սմարթֆոնի, լիցքավորման պարագայի կամ ցանկացած այլ պարագայի նորմալ աշխատանքը:

Ձեր սմարթֆոնի օգտվողի փատաթղթերում նշված բոլոր անվտանգության հրահանգներին չհետևելու դեպքում Սահմանափակ երաշխիքը կհամարվի անվավեր, և այն կարող է օրինազանց անձի համար հանգեցնել ծառայությունների տրամադրման դադարեցման կամ հրաժարման, դատական գործի կամ երկուսը միասին:

Սմարթֆոնի և մարտկոցի հեռացումը

Չթույլատրվող աղբարկղի պատկեր

Ձեր սմարթֆոնը կամ մարտկոցը մի գցեք կենցաղային աղբարկղի կամ կրակի մեջ:

Վերամշակման պատկերանիշի նկար

Ձեր սմարթֆոնը և մարտկոցը կարելի է վերամշակել միայն համապատասխան հնարավորություններ ունեցող վայրերում: Այս նշանը վերամշակված նյութերի օգտագործում չի նշանակում:

Մարտկոցների վերամշակման մասին տեղեկատվության համար զանգահարեք 1-800-822-8837

Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում կարող եք ձեր սմարթֆոնը և մարտկոցը վերամշակման ուղարկել Call2Recycle ծրագրի միջոցով: Այլ մանրամասների համար Ամերիկայի Միացյալ Նահանգներում այցելեք www.call2recycle.org, իսկ Կանադայում` www.call2recycle.ca:

Վերամշակման և անվտանգ հեռացման նպատակով ձեր սմարթֆոնը և պարագաները BlackBerry-ին վերադարձնելու մասին տեղեկության ստանալու համար ձեր համակարգչի վեբ զննիչի օգնությամբ այցելեք www.blackberry.com/recycling կամ https://tradeup.blackberry.com: Վերամշակման և ապրանքի փոխանակման ծրագրերը հասանելի են միայն որոշակի շրջաններում:

Եթե այս ծրագրերը չեն առաջարկվում ձեր շրջանում, ապա ճշտեք ձեր տեղական կառավարությունից, թե ինչ օրենքներ են գործում՝ էլետրոնային ապրանքների պատշաճ հեռացման վերաբերյալ:

Հեռացրեք ձեր սմարթֆոնը և դրա մարտկոցը՝ համապատսախան ձեր շրջանի օրենքներին և կանոնակարգերին որոնք կարգավորում են այդ տիպի բջջային սարքերի հեռացումը:

Համապատասխանության տեղեկություն

Ռադիահաճախականության ազդանշաններրի ներգործություն

Սմարթֆոնի ռադիոն ցածր հզորությամբ ռադիոհաղորդիչ և ընդունիչ է: Այն նախագծված է՝ համաձայն Հաղորդակցությունների դաշնային կոմիտեի (Federal Communications Commission, FCC), Կանադայի Արդյունաբերության նախարարության (Industry Canada, IC) ստանդարտների և սահմանաչափերի, ինչպես նաև անլար սարքերի ռադիոհաճախության ներգործության անվտանգության մակարդակների վերաբերյալ այլ համապատասխան միջազգային ստանդարտների: Այդ ստանդարտները մշակվել են անկախ գիտական փորձագետների, կառավարությունների և կազմակերպությունների կողմից, ներառյալ Էլեկտրական և էլեկտրատեխնիկայի ճարտարագետների չափորոշիչների ինստիտուտը (Institute of Electrical and Electronics Engineers Standard, IEEE) և Ռադիացիոն պաշտպանության և չափումների ազգային խորհուրդը (National Council on Radiation Protection and Measurements, NCRP):

FCC-ի, IC-ի և ռադիոհաճախականության ներգործության վերաբերյալ այլ համապատասխան միջազգային ստանդարտների և սահմանաչափերի հետ համապատասխանությունը պահպանելու համար սմարթֆոնը պահեք նվազագույնը 0,59 դյույմ (1,5 սմ) հեռու ձեր մարմնից: Երբ սմարթֆոնը կրում եք ձեր մարմնի վրա, օգտագործեք միայն գոտու ներկառուցված կոճակ ունեցող լրասարքեր, որոնք տրամադրված կամ հաստատված են BlackBerry-ի կողմից: Եթե օգտագործում եք մարմնին ամրացվող հարմարանք, որը տրամադրված չէ BlackBerry-ի կողմից, համոզվեք, որ լրասարքը չի պարունակում մետաղ, և սմարթֆոնը պահեք առնվազն 0,59 դյույմ (1,5 սմ) հեռու ձեր մարմնից:

Ռադիոհաճախության ներգործությունը կրճատելու համար՝ (i) սմարթֆոնն օգտագործել այն տարածքներում, որտեղ անլար ազդանշանն ուժեղ է, (ii) օգտագործել ձեռնազատ տարբերակները և (iii) կրճատել կանչերի վրա ծախսվող ժամանակը, կամ փոխարենը ուղարկել էլեկտրոնային նամակ, տեքստային հաղորդագրություն կամ BBM հաղորդագրություն:

Հատուկ կլանման գործակցի տվյալներ

ԱՅՍ ԱՆԼԱՐ ՍԱՐՔԻ ՄՈԴԵԼԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՌԱԴԻՈԱԼԻՔՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, ԵԹԵ ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ՁԵՎՈՎ:

Սմարթֆոնը նախագծված և արտադրված է չգերազանցելու ռադիոհաճախականության (ՌՀ) էներգիայի ներգործության համար արտանետման սահմանաչափերը, որոնք սահմանված են ԱՄՆ-ի կառավարության Հաղորդակցությունների դաշնային կոմիտեի (Federal Communications Commission, FCC) կողմից՝ նախորդ բաժնում պարունակվող ցուցումների համաձայն օգտագործելու դեպքում: Այս սահմանաչափերը մանրամասն ցուցումների մասն են կազմում և սահմանում են ՌՀ էներգիայի թույլատրված սահմանաչափերը հասարակության համար: Ցուցումները հիմնված են չափորոշիչների վրա, որոնք մշակվել են անկախ գիտական կազմակերպությունների կողմից՝ գիտական ուսումնասիրությունների պարբերաբար և հիմնավոր գնահատումներով: Անլար սարքերի համար ներգործության չափորոշիչը կիրառում է չափման միավոր, որը հայտնի է որպես Հատուկ Կլանման Գործակից կամ ՀԿԳ (SAR): FCC-ի կողմից սահմանված ՀԿԳ (SAR) սահմանաչափը կազմում է 1,6 Վտ/կգ*: ՀԿԳ-ի (SAR) համար փորձարկումները անցկացվել են՝ օգտագործելով FCC-ի կողմից սահմանված ստանդարտ գործող դիրքերը, երբ սարքը հաղորդում է առավելագույն թույլատրելի ճառագայթման մակարդակի վրա բոլոր փորձարկվող հաճախականություններում: Չնայած, որ ՀԿԳ-ն (SAR) որոշվում է առավելագույն թույլատրելի ճառագայթման մակարդակի վրա, սարքի ՀԿԳ-ի (SAR) մակարդակը աշխատանքի ժամանակ կարող է առավելագույն արժեքից շատ ավելի ցածր լինել: Դրա պատճառն այն է, որ սարքը նախատեսված է բազմաթիվ ճառագայթման մակարդակներում աշխատելու համար, որպեսզի օգտագործի միայն այնքան ճառագայթում, որքան անհրաժեշտ է ցանցին միանալու համար: Ընդհանուր առմամբ, որքանով մոտ եք գտնվում անլար բազային կայանի ալեհավաքին, այդքան քիչ է ճառագայթման հզորությունը:

Այս սմարթֆոնի ամենաբարձր ՀԿԳ (SAR) արժեքը ականջի մոտ օգտագործելու համար փորձարկման ժամանակ`

Սմարթֆոն

ՀԿԳ (Վտ/կգ) 1 գ-ի համար

BlackBerry Passport SQW100-3 սմարթֆոն (մոդելի համարը RGV161LW)

1,35

Այս սմարթֆոնի ամենաբարձր ՀԿԳ (SAR) արժեքը ներկառուցված գոտու կոճակ ունեցող BlackBerry-ով ստուգված պատյանում և մարմնից 0,59 դյույմ (1,5 սմ) հեռավորության վրա փորձարկման դեպքում հետևյալն է`

Սմարթֆոն

ՀԿԳ (Վտ/կգ) 1 գ-ի համար

BlackBerry Passport SQW100-3 սմարթֆոն (մոդելի համարը RGV161LW)

1,49

Բջջային մատչելիության տարածքի ռեժիմում գործարկելիս՝ այս սմարթֆոնի ՀԿԳ արժեքը հետևյալն է՝

Սմարթֆոն

ՀԿԳ (Վտ/կգ) 1 գ-ի համար

BlackBerry Passport SQW100-3 սմարթֆոն (մոդելի համարը RGV161LW)

1,38

Մարմնին ամրացվող պիտույքների չափումները (խորհուրդ տրվող բաժանման տարածությունները) տարբեր են անլար սարքերի, ներառյալ սմարթֆոնների համար` կախված տրամադրված կամ հասանելի լրասարքերից և FCC-ի և IC-ի կիրառվող պահանջներից:

FCC-ն այս սմարթֆոնի համար տրամադրել է Սարքավորման լիազորում` հիմնվելով զեկուցված ՀԿԳ (SAR) մակարդակներում, որոնք համապատասխանում են FCC-ի ռադիոհաճախականության արտանետումների ուղեցույցների հետ, երբ սմարթֆոնն օգտագործվում է այս բաժնում ներկայացված ձևով: Այս սմարթֆոնի ՀԿԳ (SAR) տվյալները գրանցված են FCC-ում, և դրանց ծանոթանալ կարող եք www.fcc.gov/oet/ea կայքի Display Grant բաժնում՝ ձեր սմարթֆոնի ստորև նշված FCC ID-ն որոնելուց հետո:

Սմարթֆոն

FCC ID

BlackBerry Passport SQW100-3 սմարթֆոն (մոդելի համարը RGV161LW)

L6ARGV160LW

ՀԿԳ-ի (SAR) վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն հասանելի է այստեղ` www.ctia.org (CTIA - The Wireless Association) կամ այստեղ` www.tele.soumu.go.jp/e/index.htm (Ներքին գործերի և կապի նախարարության Հեռահաղորդակցությունների վարչություն):

___________________________________

* Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում ՀԿԳ (SAR) սահմանը հասարակության կողմից օգտագործվող բջջային սարքերի համար կազմում է 1.6 Կտ/կգ միջիանացված 1 գ նյութի հետ՝ մարմնի կամ գլխի համար (4.0Վտ/կգ նյութի 10 գ ավել միջինացվածը վերջույթների համար՝ ձեռքեր, դաստակներ, կոճեր և ոտքեր):

Հաղորդակցությունների դաշնային կոմիտեի (ՀԴԿ) համապատասխանության դրույթ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

ՀԴԿ-ի (FCC) կարգ Բ-ի մաս 15

Այս սմարթֆոնը համապատասխանում է Հաղորդակցությունների դաշնային կոմիտեի (ՀԴԿ) կանոնների մաս 15-ին: Շահագործման համար անհրաժեշտ են հետևյալ երկու պայմանները՝ (1) այս սմարթֆոնը չի կարող վնասակար խանգարումներ առաջացնել և (2) այս սմարթֆոնը պետք է ընդունի ստացվող բոլոր խանգարումները, այդ թվում նաև այն խանգարումները, որոնք կարող են առաջացնել անցանկալի գործողություն:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ:
Այս միավորի մեջ փոփոխությունները կամ կերպափոխումները, որոնք որոշակիորեն չեն հաստատվել համապատասխանության համար պատասխանատու մարմնի կողմից, կարող են անվավեր համարել այս սարքավորումը շահագործելու օգտվողի լիազորությունը:

Այս սարքավորումը փորձարկվել և համապատասխան է համարվել կարգ Բ թվային սարքի համար նախատեսված սահմաններին՝ ՀԴԿ (FCC) կանոնների մաս 15-ի համաձայն: Այս սահմանները մշակվել են՝ ապահովելու լուրջ խանգարումներիից ողջամիտ պաշտպանություն բնակելի տարածքներում տեղադրման ժամանակ: Այս սարքավորումը առաջացնում, օգտագործում և կարող է ճառագայթել ռադիոհաճախականության էներգիա և, եթե այն տեղադրված չէ և չի օգտագործվում արտադրողի հրահանգներին համապատասխան, ապա կարող է առաջացնել խամգարումներ՝ վնասակար ռադիո հաղորդակցումների համար:

Սակայն չկա ոչ մի երաշխիք, որ միջամտությունը տեղի կունենա որոշակի տեղադրման ընթացքում: Եթե այս սարքավորումը իրոք առաջացնում է լուրջ խանգարումներ ռադիո կամ հեռուստատեսության ընդունման մեջ, ինչը հնարավոր է պարզել՝ միացնելով և անջատելով սարքավորումը, ապա օգտվողին խորհուրդ է տրվում փորձել շտկել խանգարումները հետևյալ մեկ կամ ավելի միջոցառումների օգնությամբ՝ վերուղղորդեք կամ վերատեղակայեք ընդունող ալեհավաքը, մեծացրեք սարքավորման և ընդունիչի միջև եղած տարածությունը, սարքը և ընդունիչը միացրեք տարբեր շղթաներին պատկանող վարդակներին կամ դիմեք պաշտոնական ներկայացուցչին կամ ռադիո / ՀՏ գծով փորձառու մասնագետին՝ օգնություն ստանալու համար:

Անլար սարքերի հետ լսողական սարքավորումների համատեղելիության Հաղորդակցությունների դաշնային կոմիտեի ("FCC") պահանջների վերաբերյալ տեղեկությունը ԱՄՆ-ում

Երբ անլար սարքերը օգտագործվում են լսողական սարքերին մոտ (ինչպիսիք են՝ լսողական սարքավորումները և ականջի խոռոչի իմպլանտները), օգտվողները կարող են հայտնաբերել բզզոց, գվվոց և սուլոցային աղմուկ: Որոշ լսողական սարքերը ավելի պաշտպանված են խանգարումներից, քան այլ սարքերը,և անլար սարքերը նույնպես տարբերվում են՝խանգարումների քանակներով:

Անլար հեռախոսների արդյունաբերությունը մշակել է գնահատականներ՝ աջակցելու լսողական սարքերի օգտվողներին՝ գտնելու անլար սարքեր, որոնք համատեղելի են իրենց լսողական սարքերի հետ: Ոչ բոլոր անլար սարքներն են ստացել գնահատական: Այն անլար սարքերը, որոնք գնահատվել են, պետք է ունենան տուփի վրա ցուցադրված գնահատական՝ այլ համապատասխան հաստատման մասին նշումների հետ միասին:

Գնահատականները երաշխավորված չեն: Արդյունքները կլինեն տարբեր՝ կախված օգտվողի լսողական սարքից և լսողության կորուստի աստիճանից: Եթե ձեր սարքը խոցելի է խանգարումների նկատմամբ, ապա դուք չեք կարողանա հաջողությամբ օգտագործել գնահատված անլար սարքը:

Ձեր ԼՕՌ-բժշկի հետ խորհրդակցումը, ինչպես նաև ձեր լսողական սարքի հետ անլար սարքի փորձարկումը՝ լավագույն միջոցն է՝ այն գնահատելու ձեր անձնական կարիքների համար:

Այս սմարթֆոնը փորձարկվել է և գնահատվել լսողական սարքերի հետ օգտագործման նպատակով՝ սմարթֆոնի կողմից օգտագործվող որոշ անլար տեխնոլոգիաների համար: Սակայն այս սմարթֆոնում կարող են օգտագործվել այլ անլար տեխնոլոգիաներ, որոնք չեն փորձարկվել լսողական սարքերի հետ օգտագործելու նպատակով: Շատ կարևոր է փորձել ձեր սմարթֆոնի տարբեր գործառական հնարավորությունները տարբեր վայրերում՝ պարզելու, թե արդյոք լսում եք որևէ խանգարող աղմուկ, երբ օգտագործում եք այս սմարթֆոնը լսողական սարքերի կամ ականջի խոռոչի իմպլանտների հետ: Խորհրդակցեք ձեր անլար ծառայության մատակարարի հետ՝ վերադարձի և փոխանակման քաղաքականության և լսողական սարքերի հետ համատեղելիության մասին տեղեկություններ ստանալու համար:

Ինչպես մեկնաբանել գնահատականները

M-Գնահատականներ. Այն անլար սարքերը, որոնք ունեն M3 կամ M4 գնահատականներ, համապտասխանուն են ՀԴԿ-ի (FCC) պահանջներին և ամենայն հավանականությամբ առաջացնում են ավելի քիչ խանգարումներ լսողական սարքերի վրա, քան այն անլար սարքերը, որոնք պիտակավորված չեն: M4-ը ավելի լավ կամ ավելի բարձր գնահատական է երկու գնահատականներից:

T-Գնսհատականներ. Այն անլար սարքերը, որոնք ունեն T3 կամ T4 գնահատականներ, համապտասխանուն են ՀԴԿ-ի (FCC) պահանջներին և ամենայն հավանականությամբ ավելի պիտանի են լսողական սարքի ինդուկցիոն կոճի ("T Փոխանջատիչ" կամ "Հեռախոսային Փոխանջատիչ") հետ աշխատելու համար, քան չգնահատված անլար սարքերի հետ: T4-ը ավելի լավ կամ ավելի բարձր գնահատական է երկու գնահատականներից: (Նշենք, որ ոչ բոլոր լսողական սարքերն ունեն ինդուկցիոն կոճեր:)

Լսողական սարքերը նաև հնարավոր է չափել այս տիպի խանգարումից պաշտպանությունն ունենալու համար: Ձեր լսողական սարքի արտադրողը կամ ԼՕՌ-բժշիշկը կարող են օգնել ձեզ՝ գտնելու արդյունքներ ձեր լսողական սարքի համար: Որքան շատ է պաշտպանված ձեր լսողական սարքը, այնքան քիչ հավանական է, որ դուք կլսեք խանգառող աղմուկ անլար սարքերի կողմից:

Այցելեք www.fcc.gov/cgb/dro և ստացեք լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թեր ինչ քայլեր է ձեռնարկել FCC-ն լսողական սարքերի հետ անլար սարքերի համատեղությունն ապահովելու, ինչպես նաև տարբեր սահմանափակումներ ունեցող մարդկանց համար հեռահաղորդակցության ծառայությունների հասանելիությունը ապահովելու համար:

Արդյունաբերություն Կանադայի (IC) վկայագրում

Այս սմարթֆոնը համապատասխանում է Industry Canada-ի՝ լիզենզիա չպահանջող RSS ստանդարտ(ներ)ին: Սարքի աշխատանքը պայմանավորված է հետևյալով՝ (1) այս սմարթֆոնը չի կարող խանգարումներ առաջացնել և (2) այս սմարթֆոնը պետք է ընդունի բոլոր խանգարումները, այդ թվում նաև այն խանգարումները, որոնք կարող են առաջացնել սմարթֆոնի անկանոն աշխատանք:

BlackBerry Passport SQW100-3 սմարթֆոնը (մոդելի համարը` RGV161LW) համապատասխանում է Կանադայի Արդյունաբերության նախարարության (Industry Canada) RSS 102, RSS 130, RSS 132, RSS 133, RSS 139, RSS 199 RSS-GEN և RSS 210 ստանդարտներին՝ 2503A-RGV160LW վկայագրման համարի ներքո:

Սմարթֆոնի աշխատանքը 5150-5250 ՄՀց հաճախության վրա նախատեսված է միայն տարածքների ներսում օգտագործելու համար, որպեսզի նվազեցվի լուրջ միջամտությունը նույն հաճախականության շերտի վրա գտնվող բջջային արբանյակային համակարգերի հետ:

Ալեհավաքի` 5250-5350 ՄՀց և 5470-5725 ՄՀց հաճախականությունների շերտերում սմարթֆոնների համար թույլատրված առավելագույն ուժեղացումը պետք է համապատասխանի EIRP-ի սահմանաչափին:

Ալեհավաքի` 5725-5825 ՄՀց հաճախականությունների շերտում սմարթֆոնների համար թույլատրված առավելագույն ուժեղացումը պետք է համապատասխանի EIRP-ի սահմանաչափերին՝ հատկորոշված որպես համապատասխան կետ-կետին և ոչ կետ-կետին գործողության համար:

Նշենք, որ հզոր ռադարները հատկորոշված են 5250-5350 ՄՀց և 5650-5850 ՄՀց հաճախականությունների առաջնային օգտվողներ (այսինքն՝ առաջնահերթ օգտվողներ), և կարող են խանգարումներ առաջացնել և (կամ) վնասել LE-LAN սմարթֆոնները:

Համապատասխանություն Կարգ Բ-ին

Այս սմարթֆոնը համապատասխանում է ռադիոաղմուկի արտանետման Բ Կարգի սահմանաչափերին, որոնք սահմանված են խանգարումներ առաջացնող սարքավորման համար նախատեսված «Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորում (ITE) – Սահմանաչափեր և չափման եղանակներ» ստանդարտում, ICES-003 Industry Canada-ի:

Լրացուցիչ կարգավորող եզրակացություն

Ձեր սմարթֆոնի՝ ստանդարտներին և կանոնակարգող մարմինների պահանջներին համապատասխանելու վերաբերյալ հատուկ մանրամասներ կարող եք ստանալ BlackBerry-ից:

Այս սմարթֆոնում օգտագործված լազերային տվիչի մոդուլը համապատասխանում է Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (International Electrotechnical Commission, IEC) հետևյալ ստանդարտին՝ IEC/EN 60825-1 2007-03 ED 2.0:

Սմարթֆոնի FCC ID-ը, IC Վկայագրման համարը, մոդելը և համապատասխանության տեղեկությունները դիտելու համար սկզբնական էկրանի վերևի մասից սահեցրեք դեպի ներքև: Թակեք Կարգավորումներ > Մասին և ընտրեք Կանոնակարգող հաստատումներ իջնող ցանկից:

Արտադրանքի մասին տեղեկատվություն` BlackBerry Passport SQW100-3 սմարթֆոն

Մեխանիկական հատկություններ.

Քաշ՝ մոտավորապես 6,9 ունց. (194,4 գ), ներառյալ լիթիում իոնային բջջային մարտկոցը

Չափ (Ե x Լ x Բ). 5 x 3,6 x 0,4 դյույմ (128 x 90,3 x 9,3 մմ)

3 ԳԲ հիշողություն, 32 ԳԲ հիշասարք ծրագրերի համար, microSD քարտի բնիկ

Հնարավոր է, որ լազերային տվիչի մոդուլի հետևյալ հատկությունները գործեն ձեր սմարթֆոնի համար՝

1-ին կարգի լազերային արտադրանք

Առավելագույն միջին ճառագայթման հզորությունը՝ 0,18 մՎտ

Սնուցման բնութագրեր.

Չհեռացվող վերալիցքավորվող լիթիում իոնային բջջային մարտկոց

Աջակցում է 3 Վ, 1,8 Վ նանո SIM քարտեր

Միացքի համատեղելիություն տվյալների համաժամացման և լիցքավորման համար՝ միկրո USB 2.0, միկրո USB 3.0

Բջջային ցանցի ռադիո բնութագրեր.

Իննաշերտ LTE-ի աջակցում. LTE 700, LTE 800, LTE 850, LTE 900, LTE 1700, LTE 1800, LTE 1900, LTE 2100, LTE 2600 ՄՀց շերտ

Հնգաշերտ HSPA+ աջակցում. UMTS 800/UMTS 850, UMTS 900, AWS 1700, PCS 1900, IMT 2100 ՄՀց շերտ

Քառաշերտ GSM-ի աջակցում. GSM 850, GSM 900, DCS 1800, PCS 1900 ՄՀց շերտ

Հզորության կարգ. Կարգ 1 (DCS 1800, PCS 1900), Կարգ 4 (GSM 850)՝ ինչպես սահմանված է GSM 5.05-ում, Կարգ 4 (GSM 900)՝ ինչպես սահմանված է GSM 02.06-ում, Կարգ E2 (GSM 850, GSM 900, DCS 1800, PCS 1900), Կարգ 3 (UMTS, LTE)

Փոխանցման հաճախություն. 704-ից 716 ՄՀց, 824-ից 849 ՄՀց, 830-ից 840 ՄՀց, 832-ից 862 ՄՀց, 880-ից 915 ՄՀց, 850-ից 1910 ՄՀց, 1710-ից 1755 ՄՀց, 1710-ից 1785 ՄՀց, 1850-ից 1910 ՄՀց, 1920-ից 1980 ՄՀց, 2500-ից 2570 ՄՀց

Ընդունման հաճախություն. 734-ից 746 ՄՀց, 791-ից 821 ՄՀց, 869-ից 894 ՄՀց, 875-ից 885 ՄՀց, 925-ից 960 ՄՀց, 1805-ից 1880 ՄՀց, 1930-ից 1990 ՄՀց, 2110-ից 2155 ՄՀց, 2110-ից 2170 ՄՀց, 2620-ից 2690 ՄՀց

Wi-Fi ցանցի ռադիո բնութագրեր.

Անլար LAN-ի չափորոշիչ՝ IEEE 802.11a, IEEE 802.11ac, IEEE 802.11b, IEEE 802.11g, IEEE 802.11k, IEEE 802.11n, IEEE 802.11r

Փոխանցման և ընդունման հաճախությունը IEEE 802.11b/IEEE 802.11g/IEEE 802.11k/IEEE 802.11n/IEEE 802.11r-ի համար. 2,412-ից 2,472 ԳՀց

Փոխանցման և ընդունման հաճախությունը IEEE 802.11a/IEEE 802.11ac/IEEE 802.11k/IEEE 802.11n/IEEE 802.11r-ի համար. 5,180-ից 5,825 ԳՀց

Bluetooth ռադիո բնութագրեր.

Միաշերտ աջակցում. ISM 2,4 ԳՀց

Փոխանցման և ընդունման հաճախություն. 2402-ից 2480 ՄՀց

Bluetooth Կարգ 1

Եթե ձեր սմարթֆոնը աջակցում է NFC տեխնոլոգիան, ապա կիրառելի են հետևյալ հատկությունները՝

Շահագործման հաճախություն՝ 13,56 ՄՀց

Աջակցվող ռեժիմներ՝ ընթերցող/գրող, քարտի էմուլյացիա, միակարգ

Իրավական ծանուցում

©2015 BlackBerry. Բոլոր իրավունքները պահպանված են: BlackBerry®-ն և դրա հետ առնչվող ապրանքանիշերը, անունները և պատկերանշանները հանդիսանում են BlackBerry Limited-ի սեփականությունը և գրանցված են և/կամ օգտագործվում են ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում: Bluetooth -ը Bluetooth SIG-ի ապրանքանիշն է: Call2Recycle Call2Recycle, Inc.-ի ապրանքանիշ է CTIA - The Wireless Association -ը CTIA՝ Անլար միավորման ապրանքանիշն է: GSM -ը GSM MOU միավորման ապրանքանիշն է: IEEE Std 1725, IEEE 802.11a, 802.11b, 802.11g, IEEE 802.11ac, 802.11k, 802.11r, 802.11nև -ը Էլեկտրոտեխնիկայի և էլետրոնային ճարտարագետների ինստիտուտի կորպորացիայի (Institute of Electrical and Electronics Engineers, Inc.) ապրանքանիշներն են: LTE և UMTS Եվրոպական հեռահաղորդակցման չափանիշների ինստիտուտի (ԵՀՉԻ) ապրանքանիշներն են: PMA Certified և PMA Certified պատկերանշանները Power Matters Alliance, Inc.-ի (PMA) վկայագրման նշաններ են: «Qi» նշանը հանդիսանում է Անլար էլեկտրամագնիսական էներգիայի կոնսորցիումի (Wireless Power Consortium) ապրանքանիշը: Wi-Fi -ը Wi-Fi Alliance-ի ապրանքանիշն է: Մնացած բոլոր ապրանքանիշերը իրենց համապատասխան տերերի սեփականությունն են: Այս փաստաթղթերը, ինչպես նաև հղման միջոցով դրանցում ներառված այլ փաստաթղթեր (օրինակ՝ BlackBerry կայքում տեղադրված կամ հասանելի փաստաթղթերը) տրամադրվում են «ինչպես որ կա»՝ առանց BlackBerry Limited ընկերության կամ իր դուստր ձեռնարկությունների կողմից տրամադրվող որևէ պայմանի, հավանության, երաշխիքային պարտավորության, ներկայացման կամ երաշխիքի, որոնք բոլորն էլ բացահայտ կերպով մերժվում են ձեր երկրի իրավական համակարգի ներքո գործող օրենքներով թույլատրվող առավելագույն սահմաններում:

Ցանկացած BlackBerry արտադրանքի կամ ծառայության օգտագործման պայմանները սահմանված են առանձին լիցենզիայում կամ այլ համաձայնագրում՝ կապված BlackBerry-ի հետ: ԱՅՍ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՉ ՄԻ ՀԱՏՎԱԾ ՉՈՒՆԻ ՆՊԱՏԱԿ ՓՈԽԱՐԻՆԵԼ ՈՐԵՎԷ ԴՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ՝ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ BLACKBERRY-Ի ԿՈՂՄԻՑ BLACKBERRY-Ի ՑԱՆԿԱՑԱԾ ՍՊՐՍՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ՆՇՎԱԾ ՉԷ ԱՅՍ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ:


BlackBerry Limited
2200 University Avenue East
Waterloo, Ontario
Canada N2K 0A7

BlackBerry UK Limited
200 Bath Road
Slough, Berkshire SL1 3XE
United Kingdom

Տպագրված է Կանադայում